Աշնանացան

23602082_388544794931861_208652178_nՆոյեմբեր ամիսը և աշնան թեթև ցուրտը շատ հարմար են աշնանացան անելու համար: Դպրոցի մուտքի հատվածը վաղուց նախատեսել էինք կանաչապատել, ճիմապատ հատվածը շարունակել մինչև անցուղի. մուտքը կորցնել կանաչի մեջ: Դեռ երկու շաբաթ առաջ սկսեցինք աշխատանքները: Նախ Ագարակից տեղափոխեցինք հողը և գողամբից պատրաստված կոմպոստը: Խառնուրդին ավելացրինք նաև մեկ չափաբաժին կարմիր ավազ:  150 քառ. տարածք դարձրեցինք բերրի, այնուհետև ցանեցինք խոտը:

Աշնանացանի տեխնոլոգիա: Երեք չափաբաժին հող , երկու չափաբաժին գոմաղբ կամ տորֆ, մեկ չափաբաժին կարմիր ավազ (կերամզիտի փոշի) խառնել իրար և մոտ 8սմ բարձրությամբ փռել նախատեսված վայրում: Հավսարաչափ երեսանց փռել խոտի սերմը, մոտ 4-5 մմ հաստությամբ հողով ծածկել սերմը: Հարմար տախտակով պնդացնել հողածածկույթը: Իսկ վերջում ջրել ցողով, այլ ոչ թե շիթով: 

Ամբողջ գործընթացը կատարեցինք սովորողների հետ ՝ Աղազարյան Դավիթի, Դուրգարյան Շանթի, Թամազյան Շահենի: Այս ջոկատը աշխատեց ջանասիրաբար և հաճույքով, ոչ միայն ես, այլ հենց իրենք էին գոհ աշխատանքից: Պատկերացում կազմեցին երկրագործության այս ճյուղի մասին, և վստահ եմ արդեն առանց ինձ կարող են կատարել այս գործողությունը: Նաև աշխատանքի շնորհիվ սովորողների մոտ առաջացավ սեր դեպի հողը և բնությունը:

Աշխատանքի ընթացքը կարող եք տեսնել լուսանկարներում և այցելելով Արևմտյան դպրոց:

 

Leave a comment