Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

30007453_454335571686116_1889241040_nՀոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ հետևյալ աշխատանքները:

  • Ագարակի միջավայրի մաքրման, խնամքի ամենօրյա աշխատանքներ:
  • Ագարակի աշխատանքների համակարգում, աշխատանքի բաշխում:
  • Խոտի ձմեռվա պաշարի տեղափոխում, դասավարում:
  • Աշխատանք սովորողների հետ, կենդանիների խնամք, պարտիզապուրակային աշխատանքներ:
  • Կրթահամալիրի սովորողների 80 -ից ավել տարատարիք խմբերի ընդունելություն:
  • Լավաշթխիկի ծեսի նախապատրաստական, կազմակերպման աշխատանքներ 9 խմբի հետ:
  • Աշխատանքի դասավանդողների մուտքի ճամբարի մասնակիցների հետ:
  • Աղբի հավաքում և բարձում:
  • Հյուրերի ընդունելություն
  • Աշխատանք մարզիչների հետ :
  • Հիպոթերապիայի աշխատանքների կազմակերպում, ընդունելություն…
  • Վանիկ Թոփչյանի հետ խաղողի թարմայի հավաքում:
  • Ընթացիկ այլ աշխատանքներ…

Ագարակի աշխատանքների մասին պատում

Պարտիզապուրակային նախագիծ

Սեպտեմբերի 3, 09:30-ից

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Իրականացվող աշխատանքներ

  • Կանաչ էտ. ծառերի բարելավում
  • Ավելորդ խոտի վերացում
  • Վերատնկում
  • Աղբի տեղափոխում

Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

 

 

Ուսանող՝    Էդմոն Փաշինյան Ռուբիկի

 

 

Թեմա՝ Քայլ բարձունքից

 

Մասնագիտություն՝  Պարտեզապուրակային գործ

Ղեկավար՝ Շուշան Ալեքսանյան

 

 

 

 

 

Երևան 2018

 

 

 

 

Բովանդակություն

 

Ներածություն

Գլուխ առաջին

Լանդշաֆտային դիզայն, կանաչապատում, ճիմապատման աշխատանքներ

  • Լանդշաֆտային դիզայն, արդիականությունը
  • Կանաչապատման աշխատանքներ, ճիմապատում 

Գլուխ երկրորդ 

Արևմտյան քարափ-բարձունք, աշխատանքներ, ընթացք

Գլուխ երրորդ 

Պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծում, հայացք բարձունքից

  • Պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծում
  • հայացք բարձունքից

Եզրակացություն 

Օգտագործված գրականության ցանկ

Կցված աշխատանքային նյութեր 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներածություն

Արդեն երկու տարի է  Արևմտյան դպրոցի պարտեզում եմ: Աշխատել սկսել ենք ամենափոքր գործերից՝ այգին մաքրելուց, բարեկարգելուց անցել ենք կանաչապատմանը, ծառատնկմանը, միջավայրի փոփոխությանը: Յուրաքանչյուր օր տեսանելի և ակնհայտ էր փոփոխությունը, քիչ-քիչ կանաչը տարածվեց, ամբողջացավ և փռվեց այգու բոլոր հատվածներում:

Այս դիպլոմային աշխատանքում ներկայացված է ընթացքը, ինչ ունեինք, ինչի հասանք, ինչպես փոխվեց: Ներկայացված են նախագծերը, որ իրականացվել են, արդյունքը, որին հասել ենք: Ոչ մի նախագիծ, ոչ մի գործունեություն ինքնանպատակ չի եղել, չի եղել նաև նման. տարբերվող, չկրկնվող և զարգացում պարունակող է եղել: Առաջին նախագիծը զարգացրեց, մտահղացրեց երկրորդ, երրորդ, այդպես շարունակ, մտքից միտք էր ծնվում, գործից գործ, միտքը դառնում էր գործ, դառնում ընթացք, արդյունք, աշխատանք, որն ավարտվում էր հաջողությամբ:

Պարտիզապուրակային աշխատանքն ինքնանպատակ չէ, մեկ մարդով չի սահմանափակվում, մեկ միջավայրով չի չափվում: Կրթահամալիրն իր ներառող ու բաց միջավայրով, ստեղծագործ աշխատանքով չէր կարող այս գործունեության ոլորտում էլ չընդգրկել սովորողներին, դասավանդողներին, մեր դեպքում ՝ նաև թաղի բնակիչներին: Պարտիզապանը միայն պարտիզպան չէ, այլ առաջին հերթին դասավանդող, լավ հարևան, իր գործը, փորձը փոխանցող, բնության հետ կապ ստեղծող օղակ:

Պարտիզապուրակային գործը որպես ուսումնական աշխատանք ամենօրյա է, մասնակցում են բոլոր սովորողները՝ մեծ, փոքր, կրտսեր և ավագ: Բնության հանդեպ ուշադրությունը, խնամք և հոգատարություն դրսևորելը հենց այդ ամենօրյա պարապմունքների, ամենօրյա խնամքի և շփման արդյունքում առաջացավ և ամրապնդվեց, դարձավ ապրելակերպ, օրվա գործ, անելիք:

Հաջորդ քայլը պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծումն էր, նոր գործիքների ձեռք բերումը, նոր գործընկերներ գտնելը: Այս ուղղությամբ իրականացված նախագծերը կներկայացվեն աշխատանքում:

Այգեգործության ոլորտում հաջողությունների համար պարտական ենք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, ով ցանկացած հարցում աջակցում է, ոչինչ չի խնայում որպեսզի պարտիզպանությունն իրապես դառնա ուսումնական աշխատանք, ձեռք բերվեն ժամանակակից գործիքներ՝ տարատարիք սովորողների համար:

Պարտիզապուրակային գործունեությունը մի շարք կարևոր հատկանիշներ է զարգացնում մարդկանց մեջ, առաջին հերթին պատասխանատվության զգացում, հանգստություն, խաղաղ հոգեվիճակ, ծուլության հաղթահարում, հատկապես կարևոր է դեռ փոքր տարիքից շփումը կանաչի, ծառի հետ: Իսկ աշխատելիս նաև ուսումնասիրում ենք  ծառը, թուփը, հողը, միջավայրը, հարստացնում գիտելիքները:

Աշխատանքը բաղկացած է երեք գլուխներից: Առաջին գլխում՝ ,,Լանդշաֆտային դիզայն, կանաչապատում, ճիմապատման աշխատանքներ,,  տեսական մաս է, ի՞նչ է լադշաֆտային դիզայնը, ե՞րբ է առաջացել, ինչպիսի՞ զարգացում է ապրել:  Այնուհետև ներկայացված է Արևմտյան դպրոց-պարտեզի այգում իրականացված աշխատանքները, ճիմապատման ընթացքը, սիզախոտի ցանքի ընթացքը:

Երկրորդ գլուխը վերնագրված է ,,Արևմտյան քարափ-բարձունք, աշխատանքներ, ընթացք,, : Ներկայացված է բարձունքի բարեկարգման աշխատանքների ընթացքը:

Երրորդ գլուխ՝ ,,Պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծում, հայացք բարձունքից ,, նույնպես գործնական հատված է, որտեղ առաջին մասով ներկայացված է պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծման ընթացքը, որը եզակի երևույթ է : Իսկ երկրորդ հատվածով հայացք է բարձունքից, տեսանելի, ոչ տեսանելի այլ աշխատանքների նկարագրություն:

Աշխատանքում առկա է նաև եզրակացություն, որտեղ ամփոփված է արված աշխատանքի արդյունքը, հնարավորինս տեսանելի ներկայացված է զարգացումը:

Օգտագործված գրականության ցանկում նշված է, թե ինչ աղբյուրներից եմ օգտվել տեսական մասը գրելիս:

Կցված են նաև իրականցրած աշխատանքների հղումները բլոգից, լուսանկարներ:

 

 

 

 

 

Գլուխ առաջին

Լանդշաֆտային դիզայն, կանաչապատում , ճիմապատ տարածքների ստեղծում

 

Առաջին մեծ նախագիծը, որ սկսեցինք իրականացնել, տարածքների ճիմապատումն էր, կանաչապատումը: Այս աշխատանքն իրապես փոխեց այգու տեսքը, կանաչն ավելի ծավալուն դրաձավ, ընդարձակվեց:

1.1. Լանդշաֆտային դիզայն, արդիականությունը: 

Լանդշաֆտային դիզայն հասկացությունը բնորոշ է հատկապես 20-րդ դարին: Տերմինը առաջացել է Արևմտյան Եվրոպայում: Այն բնորոշ է, մասնավորապես, խիտ բնակեցված ու զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին, օրինակ` Մեծ Բրիտանիային և Գերմանիային:
Այսօր լանդշաֆտային դիզայն արվեստի առանձին տեսակ է, որի գլխավոր նպատակը ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի ստեղծումն է:

Հասարակության կուլտուրա- կենցաղային մակարդակի բարձրացման հետ   զուգընթաց մեծանում է նաև կանաչ շինարարության պահանջը: Կանաչապատ տարածքները  օդը մաքրում են փոշուց, մեղմացնում են տիրող աղմուկը, առողջապահական  լավագույն պայմաններ ստեղծում մարդկանց համար և բավարարում նրանց էսթետիկական պահանջները: Ժամանակակից ճարտարապետական կառույցներն անհնար է պատկերացնել առանց կանաչապատ տարածքների, որոնք ամբողջական են և ներդաշնակ, երբ գեղարվեստորեն և ճաշակով են զուգակցում միմյանց հետ: Դեկորատիվ պարտեզագործության պրակտիկայում ընդունված է բիոլոգիական առանձնահատկությունների և դեկորատիվ նշանակության հետ զուգընթաց հաշվի առնել նաև դրանց գույների ընտրության զուգակցման և տեղադրման հարցը, որը կարևոր նշանակություն ունի կոմպոզիցիայի զանազան էլեմենտների ձևավորման գործում:

Միամյա և բազմամյա ծաղկաբույսերով կարելի է ստեղծել կոմպոզիցիայի ինչպես հասարակ, այնպես էլ խիստ բարդ ու բարձր դեկորատիվ բազմաթիվ զուգակցումներ: Ծաղկագործն իր ձեռքի տակ ունենալով գույների և ձևերի մեծ բազմազանություն՝ կարող է ստեղծել ծաղկային ձևավորումնրի ամենաբարդ էլեմենտներ՝ զարդանկարներ, դիմանկարներ, տեսարաններ:

Ծաղկային բույսերը խմբերում տեղավորելիս, բացի նրանց դեկորատիվ առանձնահատկություններից, հաշվի պետք է առնել նաև բիոլոգիական հատկանիշները: Չի կարելի չորադիմացկուն և խոնավասեր բույսերը տնկել մի խմբում: Նույնը վերաբերվում է նաև բույսերի ստվերադիմացկունությանը, հողի նկատմամբ ունեցած պահանջին և այլն:

Այգիների կանաչապատումն առավել տարածված էր Արևելքում` թագավորականների և ազնվական տոհմերի առանձնատների հարակից տարածքներին լրացուցիչ շքեղություն հաղորդելու համար, որից հետո այգեգործությունը տարածվեց գրեթե ամենուրեք: Լանդշաֆտային դիզայնը սկզբնական շրջանում մեծ ճանաչում ստացավ շնորհիվ իր բնապահպանական նշանակության, իսկ հետագայում ուշադրություն դարձվեց նաև նրա դեկորատիվ բնույթին:
Այսօր լանշաֆտային դիզայն հասկացությունը ծանոթ է ոչ միայն քաղաքամերձ ամառանոցների սեփականատերերին, այլև պահանջարկը մեծանում է յուրաքանչյուրիս մոտ: Բոլորն էլ ցանկություն ունեն կերպարանափոխելու իրենց աշխարհը, ստեղծելու այն վայրը, որտեղ բնության լեզվով արտահայտված կլինեն իրենց պատկերացումները կատարելության մասին: Առավել ևս, որ կանաչապատման ու բարեկարգման համար միշտ էլ տեղ կգտնվի, լինի դա ամառանոց, բարձրահարկ շենքի տանիք, թե պարզապես  մոտ գտնվող բացատ կամ  դպրոցական այգի:

Լանդշաֆտային դիզայնի հիմնական խնդիրը ներդաշնակության և գեղեցկության ստեղծումն է` շինությունների ենթակառուցվածքների համադրությամբ:

Արևմտյան դպրոցի պարտեզում մի շարք դիզայներական աշխատանքներ իրականացվեցին, առաջին հերթին նկուղները բացվեցին, որոնց հարակից հատվածները արտաքինից անմշակ էին, անտեսք, սկսվեց ճիմապատման աշխատանքը: Տարվող աշխատանքներին ընդգրկվեցին նաև սովորողները:

1.2. Կանաչապտման աշխատանքներ: Կանաչապատման ընթացքը երկար և դժվարին աշխատանք է, որն արվեց սովորողների հետ միասին:Սկզբում անհրաժեշտ է ընտրված տարածքը նախապատրաստել ճիմապատմանը. հարթեցնել հողը, մաքրել… Աշխատանք, որով զբաղված էինք մեկ տարուց  ավել: Արևմտյան դպրոցի պարտիզպան սովորողների խմբին միացավ նաև Միջին դպրոցի սովորող Ռոբերտը, ով ամեն օր աշխատում էր անհոգնել և բացառիկ ոգևորությամբ:

Առաջին հերթին ճիմապատվեց պարտիզապուրակային նկուղի մուտքի հատվածը: Սա ուրախալի փաստ է, անչափ սպասված: Ճիմապատ տարածքի ընդարձկմանը վաղուց էինք սպասում:

Մեր ձեռք բերած ճիմերի կտորներով սովորողների հետ աշխատեցինք ներքին բակում, նախապես մշակված և հարթեցված փոքրիկ հատվածը կանաչեց: Ճիմապատման տեխնոլոգիան այգեգործական աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է, լայն և ընդգրկուն աշխատանք, որը, փաստում եմ, սիրով են անում հինգերորդցիները: Կարկատանի պես փոքրիկ քառակուսիները իրարի կպցնել-միացնելը չափազանց գրավիչ թվաց փոքրիկներին: Իսկ ոգևորությունը հասավ գագաթնակետին, երբ սեփական ձեռքերով հավաքածն ամբողջական տեսք ընդունեց:

Ճիմապատումն ուղղակի աշխատանքի նախաբանն է, հիմնական և դժվարին գործը սկսվում է ճիմապատումից հետ: Անձրևոտ և ,,թաց,, օրերին ճիմը կանաչ պահել դժվար չէ, ինչը չեմ ասի շոգ ամռան մասին: Այնուամենայնիվ, կանաչ տարածքի մասին հոգալն ամենօրյա հետևողական աշխատանք է, որի արդյունքը երկար սպասել չի տա, առաջիկա օրերին ներքին բակն ամբողջությամբ կանաչեց: Այստեղ պետք է հավելեմ, որ նույն տարածքի հարևանությամբ ցանված խոտերն արդեն ծիլեր են տվել: Իսկ ոչինչ այնքան ուրախալի չէ, ինչքան աշխատանքի արդյունքը:

Ճիմապատման աշխատանքները շարունակելու համար մեր փոքրիկ խմբով եղանք նաև Ագարակում, օգնեցինք: Մեր հիմնական աշխատանքը հատվածների հարթեցումը, մաքրումը և ճիմապատմանը նախապատրաստումն էր…

Այս մասին ավելի մանրամասն պատմել եմ իմ բլոգում:

Ճիմապատումը միայն աշխատանքի սկիզբն էր, երկրորդ փուլով սկսեցինք առաջ տանել կանաչը՝ ցանելով խոտ, որը կարելի է երկու ժամանակահատվածում կատարել՝ աշնանը և գարնանը:

Աշնանացանի տեխնոլոգիա: Նոյեմբեր ամիսը և աշնան թեթև ցուրտը շատ հարմար են աշնանացան անելու համար: Դպրոցի մուտքի հատվածը վաղուց նախատեսել էինք կանաչապատել, ճիմապատ հատվածը շարունակել մինչև անցուղի. մուտքը կորցնել կանաչի մեջ: Դեռ երկու շաբաթ առաջ սկսեցինք աշխատանքները: Նախ Ագարակից տեղափոխեցինք հողը և գողամբից պատրաստված կոմպոստը: Խառնուրդին ավելացրինք նաև մեկ չափաբաժին կարմիր ավազ:  150 քառ. տարածք դարձրեցինք բերրի, այնուհետև ցանեցինք խոտը:

Աշնանացանի տեխնոլոգիա: Երեք չափաբաժին հող , երկու չափաբաժին գոմաղբ կամ տորֆ, մեկ չափաբաժին կարմիր ավազ (կերամզիտի փոշի) խառնել իրար և մոտ 8սմ բարձրությամբ փռել նախատեսված վայրում: Հավսարաչափ երեսանց փռել խոտի սերմը, մոտ 4-5 մմ հաստությամբ հողով ծածկել սերմը: Հարմար տախտակով պնդացնել հողածածկույթը: Իսկ վերջում ջրել ցողով, այլ ոչ թե շիթով:

Ամբողջ գործընթացը կատարեցինք սովորողների հետ ՝ Աղազարյան Դավիթի, Դուրգարյան Շանթի, Թամազյան Շահենի: Այս ջոկատը աշխատեց ջանասիրաբար և հաճույքով, ոչ միայն ես, այլ հենց իրենք էին գոհ աշխատանքից: Պատկերացում կազմեցին երկրագործության այս ճյուղի մասին, և վստահ եմ արդեն առանց ինձ կարող են կատարել այս գործողությունը: Նաև աշխատանքի շնորհիվ սովորողների մոտ առաջացավ սեր դեպի հողը և բնությունը:

Աշխատանքի ընթացքը կարող եք տեսնել իմ բլոգում:

Աշխատեցինք նաև գարնանը: Արևմտյան դպրոցի այգին գրեթե ամբողջությամբ կանաչապատ է: Առաջիկա ծրագրում էր հեծանվուղու երկայնքով կանաչ տարածքի ստեղծումը և ձևավորում: Պարտիզպան սովորողների հետ միասին տեղափոխեցինք հող և կարմիր ավազ: Արդեն հարթեցված և հավասար փռված հողի մեջ ցանեցինք սիզախոտի սերմեր: Դե իսկ կարմիր ավազը յուրօրինակ գույն և տեսք տվեց տարածքին:

Ընթացքը՝ բլոգում:

Ճիմապատումը, կանաչապատումն ընդամենը աշխատանքի առաջին փուլն են, որովհետև եթե չլինի ամենօրյա խնամք, աշխատանք, ոռոգում, խոտհնձում, արվածից ոչինչ չի մնա: Այդ մասին լավ գիտեն և՛ սովորողներ, և՛ աշխատանքներին մասնկացած բոլոր մարդիկ:

 

 

 

 

 

Գլուխ 2

Արևմտյան քարափ-բարձունք, աշխատանքներ, ընթացք

Արևմտյան դպրոցի հարավային կողմի  բարձրադիր հատվածը երկար ժամանակ էր անմշակ էր, անհարթ: Մեր առաջ նպատակ ունենալով բարեկարգել, գեղեցկացնել, իրականացրինք մի շարք աշխատանքներ

  • Վերանվաճեցինք
  • Հավաքեցինք, հեռացրինք աղբը
  • Երկու փուլով տեխնիկաների միջոցով հավաքվեց մոտ յոթ մեքենա աղբ
  • Տեխնիկայի միջոցով հարթեցրեցինք, լայնացրինք տարածքը
  • Սովորողների հետ հավաքեցինք բոլոր մեծ, անհարմար քարերը, տեղափոխեցինք, վերադասավորեցինք:
  • Ծառատունկ, ծաղկատունկ իրականացրինք
  • Քարերի պատի հավաքում
  • Գոմաղբով պարարտացում
  • Հողի ավելացում

Աշխատանքների նպատակը բարեկարգ, կանաչապատ տարածք ստեղծելն էր, տարածք, որտեղ կիրականցվեն տարբեր նախածեր, հավաքներ, պլեներներ: Աշխատանքի մեջ ներառված էին նաև այլ խմբեր, դասվանդողներ՝ բնագիտության, տեխնոլոգիայի, կազմակերպիչներ, սովորողների խմբեր, ուսանողներ, յուրաքանչյուրն ուներ իր գործունեությունը:

Առաջին աշխատանքներն իրականացվել են տեխնիկայի միջոցով, հավաքում էինք աղբը, կուտակում, տեղափոխում: Տեսանելի էր տարբերությունը,  սկսեցինք քարերը վերադասավորել, բացվեց  հարթակ, մեծ քարերը տեղափոխվեցին անկյուններ՝ դիզայներական լուծումներ տալու համար, փոքր և անհարմար քարերով ստեղծվեց քարե պատնեշ:

Տարածքի կլիման հաշվի առնելով ընտրվեց ծառատեսակը՝ հացենին, որն ավելի դիմացկուն է, իսկ տարածքը միջանցիկ ճանապարհ է, որ կապում է վերևի տնամերձ հողատարածքները ներքևի շենքերին, բնակիչների երթևեկն անընդհատ է այդ հատվածով, ավելի նուրբ ծառը գուցե չդիմանար, չաճեր: Բարձունքից ագարակ ձգվող ճանապարհի եզրով փորվեցին փոսեր, տնկվեցին առաջին հացենիները, հետո ավելի շատացան, տնկվեցին նաև բարձունքի եզրով: Այս պահին 19-ը հացենիներն իրենց նոր բնակավայրում լավ են զգում, ամրացել են, բարձրացել, արդեն ստվեր են գցում: Ոռոգման աշխատանքներին մասնակցում են նաև թաղի երեխաները:

Հացենիների մի մասը մեզ տրամադրեց Հյուսիսյին դպրոցը, տունկն իրականացրինք աշխատող սովորողների հետ: Պատումը՝ բլոգում:

Ծառատնկման աշխատանքներին զուգահեռ սկսվեց նաև ծաղկատունկ ՝ վարդատունկ:

Արևմտյան դպրոց-պարտեզի քարափ-բարձունքը գարնան հետ ավելի կանաչ է դառնում: Քարերի արանքից ծլարձակում են խոտերի տարբեր տեսակներ, դաշտային մանուշակագույն ծաղիկներ: Ավելի կանաչապատ և ծաղկող դարձնելու նպատակով մի խումբ սովորողների հետ կազմակերպեցինք վարդատունկ: Վարդն իր առանձնահատկություններով իսկական քարափային բույս է, քարափի պես կոշտ, փշերով, բայց միևնույն ժամանակ անչափ նուրբ ու գեղեցիկ: Հատիկ-հատիկ քարերի արանքում, խոռոչների մեջ տնկեցինք վարդենիները, իսկ հետո հետևողական և նրբանկատորեն հարթեցրինք անհրաժեշտ հողի ծավալը: Քարափին և՛վերևից, և ներքևից նայողը կտեսնի արված աշխատանքը. պետք է մոտենաս, ու ամեն քարի տակից դուրս կգա մի կարմիր վարդ: Իսկ սովորողների հերթապահ խումբը, ինչպես միշտ, աշխատեց բարեխիղճ և ոգևորված:

Ֆոտոշարքը և ընթացքը՝ բլոգում:

Մյուս հրաշալի և օգտակար բույսը, որ աճում է քարափին մասուրն է: Սկսեցինք մասուրի դեղին տեսակի բազմացման աշխատանքներ՝ առաջիկայում քարափ տեղափոխելու նպատալով:

Դեղին մասուրը հազվադեպ հանդիպող երևույթ է: Հրաշալի է, երբ ունես լավ հարևան: Արևմտյան դպրոցի հարևանությամբ ապրող ընկեր Աբրահամի այգում պարզվեց, որ առկա է :

Քարափն ամբողջական  տեսքի բերելու համար նախատեսված էր քարափային թփերի բազմացում, առաջին հերթին մասուրի բազամացում:

Արևմուտքի պարտիզպանների խմբի հետ նախագիծը սկսելու  համար վերցրեցինք մի քանի կտրոններ: Բազմացաման համար առաջին փուլում անհրաժեշտ են ջերմոցային պայմաններ: Կտրոնների մշակումն արվեց բնագիտության լաբորատորիայում: Կտրոնները բաժանեցինք համապատասխան մասերի՝ հաշվի առնելով ճյուղի աչքերը՝ բողբոջները: Կտրվածքը պետք է թեք անել, հողի մեջ նույնպես դնել թեքությամբ, որպեսզի կտրոնը իր մեջ  հեշտությամբ ջուր կլանի:

Աշխատանքի շարունակության պատասխանտվությունը մասնակից սովորողներինն է՝ Արտյոմ, Նարեկ, Ռոբերտ: Յուրաքանչյուր սովորող իր առանձնացրած կտրոնները տեղադրեց հողով լցված արկղի մեջ, որը համապատասխան միջավայր է մասուրի կտրոնի աճի համար: Ընթացիկ խնամքը, հետևողական աշխատանքը ցույց կտա արդյունքը:

Այս մասին, իհարկե, պատմել եմ իմ բլոգում:

Տարածքը բերրի դարձնելու համար պարարտցրինք Ագարակից բերված գոմաղբով: Գոմաղբն ամենատարածված օրգանական պարարտանյութն է, հասուն գոմաղբը պարունակում է 0,5 % ազոտ, 0,25 % ֆոսֆոր և 0,60 % կալիում; Գոմաղբը բարելավում է նաև հողի ֆիզիկական հատկությունները՝ դարձնելով հողն ավելի փուխր: Գոմաղբի հետ հող են մտնում նաև մեծ քանակությամբ օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք քայքայում են գոմաղբը, օրգանական նյութերը և դարձնում դրանք բույսերի համար մատչելի միացություններ: Գոմաղբը՝ հողագործության մեջ օգտագործվող ամենահին, ամենատարածված բնական պարարտանյութն է: Օրգանական պարարտանյութի այս տեսակը բույսերի համար ազոտի, լուսածինի (ֆոսֆոր) և կալիումի, ինչպես նաև մի ամբողջ շարք բույսի կենսագործունեության համար անհրաժեշտ միկրոտարրերի՝ մասնավորապես, կրի, մագնեզիումի, ծծումբի, քլորի և կրեմնիումի մատակարար է:

Սովորողների խմբի և ուսանողների հետ տեղափոխված գոմաղբը ցրեցինք, պարարատացրինք:

Անհարաժեշտ հատվածներում հող լցրինք:

Արդյունքը: Զարգացում: Այժմ քարափը բարեկարգ է, նկարներում տեսանելի է ինչպիսին էր առաջ, ինչ արդյունքների ենք հասել: Բարձունքն իսկական քարափ է, որտեղ կարող են իրականացվել մայրենի լեզվի, ընթերցանության պարապմունքներ, նաև միջոցառումների, պլեներների, ընթերցումների լավ հարթակ է: Մի շարք նախագծեր հենց այս նպատակով էլ իրականացվել են՝ դասավանդողների և մուտքի ճամբարի սովորողների միասնական առավոտյան ընդհանուր պարապմունք, դասարանական ընթերցումներ, առաջիկայում նխատեսված են ցուցադրություններ, նկարչական պլեներներ, երեկոյան ֆոլկ համերգներ:

Բարեկարգման աշխատանքները չեն դադարում, պատրաստվում ենք խաղողատունկին:

 

 

 

 

 

Գլուխ երրորդ 

Պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծում, հայացք բարձունքից

3.1. Պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծում: Արդեն իսկ նկարագրված հսկայածավալ պարտիզապուրակային աշխատանքներ իրականցնող, ուսումնական պլանով որպես ընտրությամբ գործունեության դասաժամ Պարտիզպանություն առարկա ունեցող, նախագծային գործունեությամբ ամենօրյա բնապահպանական ուսումնական  աշխատանք իրականացնող դպրոցը չէր կարող չունենալ պարտիզապուրակային լաբորատորիա: Արևմուտքի բացված նկուղներից մեկը շատ հարմար էր լաբորատորիայի ստեղծման համար: Սկսեցինք նկուղը բարեկարգելով, դուրս բերվեցին բոլոր ավելորդ իրերը, աղբը, սկսվեցին ներքին հարդարման աշխատանքները: Դասավորվեց հարմարավետության սկզբունքով: Լաբորատորիայի նպատակը պարտիզապուրակային աշխատանքների համակարգումն էր ոչ միայն Արևմտյան դպրոցում, այլ նաև կրթահամալիրում: Կարևոր նպատակներից էր նաև ուսուցման իրականացումը, տարածումը,տխնոլոգիական կրթության ապահովումը:

Լաբորատորիայի գործառույթները

  • Այգեգործական աշխատանքների համակարգում, իրականացում
  • Ուսուցում
  • Նախագծերի առաջարկում, համագործակցություն
  • Տարատարիք սովորողների ընդգրկում նախագծերում
  • Համապատասխան գործիքների ապահովում, խորհրդատվություն
  • Տեխնոլոգիական կրթության իրականացում
  • Վերապատրաստումներ

Համալրվեց պարտիզապուրակային տեխնիկան, լաբորատորիայում առկա են տարաբնույթ գործիքներ և՛ նախակրթարանի սովորողների, և՛ դպրոցի սովորողների համար: Սպասարկում է 300 –ից ավել սովորողների, դասավանդողների:

Համալրման, զարգացման հարցում օգտակար էին կրթական փոխանակումները, վերապատրաստման նախագծերը: Արդեն երկրորդ տարին է նախագծեր ենք իրականացնում գերմանացի մասնագետ, այգեգործ Գերդ Քյոհլերի հետ, ում օգնությամբ նաև համալրվում է լաբորատորիայի գույքը:

Լաբորատորիայում իրականցվող աշխատանքներն ուղղված են այգում գործող հիմնական նախագծերին սպասարկելուն, շարունակելուն:

  • Ճիմպատման աշխատանքներ, բնական խոտածածկի ստեղծում լաբորատոր պայմաններում, տեղափոխում այգի:
  • Միամյա և բազմամյա բույսերի սոխուկների, կտրոնների աճեցում, տեղափոխում այգի:
  • Խաղաղի տնկանյութի, ծառատեսակների տնկիների աճեցում, տեղափոխում այգի:
  • Կոճղերի, կրտտված ճյուղերի մշակում, օգտագործում այգում դիզայներական նպատակներով:
  • Ոռոգման համակարգի ստեղծման նախնական աշխատանքներ:
  • Այլ

 

3.2 . Հայացք բարձունքից: Արևմտյան քարափ-բարձունքը, որի մասին խոսել եմ նախորդ գլխում, նաև դիտարան է, վերևից հայացք նետելիս նկատվում է արված ամբողջական աշխատանքը՝ կանաչապատ այգին, էտված , մշակված ծառերը, վարդենիները:

Այժմ աշխատում ենք այգու փոքր կտորների ծաղկապատման, ձևավորման վրա: Այդպիսի նախագիծ էր լողավազանների նոր մուտքերի պատերի ձևավորումը բարձրացող թփերով:

Բարձունքից երևացող, բարձունքին ուղղված պարտիզապուրակային այլ աշխատանքներ

  • Վարդատունկ, 100-ից ավել վարդ տնկվեց այգու տարբեր հատվածներում:
  • Կանաչ պատերի ստեղծման աշխատանքներ այգու տարբեր հատվածներում:
  • Մուտքերի պատերի ձևավորում կանաչ, բարձրացող թփերով:
  • Հեծանվուղու եզրային հատվածների ձևավորում, սիզախոտի ցանք
  • Նորատունկ այգի՝ խնձորի և ծիրանի ծառերով
  • Ամենօրյա խնամքի, ոռոգման և հնձման աշխատանքներ :

 

 

 

 

 

Եզրակացություն

Իրականացված աշխատանքներն առաջին հերթին ուսումնական գործունեություն են եղել, որի նպատակն է աշխատանքներում ընդգրկել սովորողներին, սովորեցնել հոգատարություն ստեղծածի հանդեպ, տալ համապարփակ գիտելիքներ այգեգործության, երկրագործության վերաբերյալ: Փաստ է այն, որ գործնական աշխատանքը, որն իրականացնում է սովորողն իր ձեռքերով, ավելի ցանկալի է, հաճելի և ուսանելի, իսկ տեսական սովորածն առանց առօրյայում կիրառելու մոռացվում է:

Իրականացված նախագծերի հաջողությունը փոխկապակցված էր մի շարք մարդկանց երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ ընտրած, հետևողական, համագործակցված և ջանասիրաբար իրականացվող ամենօրյա գործունեության հետ:

Բնապահպանությունը կարևոր նշանակություն ունի մարդու ապրելակերպում, ստեղծական կյանքում:

Ցանկացած աշխատանք, նախագիծ իրականացնելիս անհրաժեշտ է նայել առաջ, տեսնել դրա արդիականությունը, զարգացումը: Այս դիպլոմային աշխատանքում ներկայացված նախագծերը համապարփակ են, մեծածավալ, բայց նաև դրանք առաջին քայլերն են, քայլեր, որ նախատեսում են զարգացում: Եվ հիմա ինձ և իմ սովորողների համար տեսանելի է այդ զարգացումը, ընթացքը, որը կբերի այլ տեքս, այլ իրավիճակ, ավելի նոր գործիքների կիրառում:

 

 

 

Օգտագործված գրականության ցանկ 

  1. https://msargsyan.wordpress.com/2016/02/05/%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B7%D5%A1%D6%86%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B1%D6%87%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/
  2. https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4
  3. http://asekose.am/news/11/107132-news-armenia.html
  4. https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B2%D5%A2
  5. http://partizak.com/?p=1150
  6. https://edmonpashinyan.wordpress.com/

 

 

 

 

Կցված աշխատանքային նյութեր 

Պարտիզպանների վերապատրաստում

Վերապատրաստում ՝ մայիսի 30-հունիսի 1

Մայիսի 30, 10:00-12:00՝ Գործնական աշխատանք քոլեջում

  • Ծառերի էտում
  • Ծառերի սրսկում
  • Պատվաստի տեսակներ, տեխնոլոգիա
  • Ոռոգման տեխնոլոգիա

Մայիսի 31, 09:30-12:30՝  գործնական աշխատանք Արևմտյան դպրոց-պարտեզում

  • Այգեգործական լաբորատորիայի ուսումնասիրություն, գործիքների ներկայացում
  • Խոտածածկ ստանալու տեխնոլոգիա
  • Խոտի ցանք
  • Քարափի ստեղծում
  • Ոռոգման աշխատանքներ

Եռօրյա վերապատրաստման մասին

32423238_470955150024158_4429674856430174208_n

Մայիսի 10-12-ը Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում մասնակցել եմ օրգանական գյուղատնտեսության մոդուլի վերապատրաստմանը, որը վարում էր Անահիտ Թովմասյանը: Սեմինարը վերաբերում էր օրգանական և ոչ օրգանական գյուղատնտեսությանը, լավ ու վատ կողմերի ներկայացմանը: Խոսվեց հանքավայրերի անօգտակարության մասին, առաջացրած էկոլոգիական խնդիրների մասին, որոնք ուղղակիորեն ազդում են գյուղացիական տնտեսության , հանքերի հարակից շրջանների վրա՝ առաջացնելով հիվանդութուններ, բնական աղետներ, որի արդյունքում մարդու կյանքը կրճատվում է 10-15 տարով: Զարգացած երկերներում գրեթե չկան հանաքավայրեր:  Continue reading “Եռօրյա վերապատրաստման մասին”

Արևմտյան դպրոցում նախատեսված աշխատանքներ

Մայիսի 11-ից հունիսի 1-ը կրթահամալիրը հյուրընկալել է Գերմանիայից հրավիրյալ մասնագետ Գերդ Քյոհլերին, ով մասնագիտությամբ այգեպան է:

Աշխատանքներ, որ նախտեսված են իրականացնել Արևմտյան դպրոցի կրթական պարտեզում հրավիրյալ մասնագետի և սովորողների հետ:

  • Այգու ծաղիկների ուսումնասիրություն, ճիշտ խնամքի վերաբերյալ գործնական վարպետության դասի անցկացում 4-5-րդ դասարանի սովորողների հետ:
  • Արևմուտքի պարտիզապուրակային լաբորատորիան որպես այգեգործության ուսումնական կենտրոն. Գերդ Քյոհլերի դիտարկումները, առաջարկները:
  • Բացօթյա ընթերցարան-սպասասրահի պատրաստման աշխատանքներ, դալանների տակ կանաչ անկյունների ստեղծում:
  • Արևմուտքի կրթական պարտեզում ծաղկանոցի ստեղծում:
  • Բանջարաբոստանային բույսերի աճեցման համար նախատեսված ուսումնական ջերմոցի ստեղծում այգում: Մեր սնունդը՝ մեր ձեռքերով  նախագիծ:
  • Արևմտյան քարափ-բարձունքում աշխատանքներ:

Առաջին աշխատանքները

Չնայած կիրակի է, բայց մենք կրթական պարտեզում ենք, աշխատանք շատ կա,անհրաժեշտ է կարգի բերել լողավազանի բակը, հավաքել կտրտված ճյուղերը: Իսկ նախորդ օրը հասցրեցինք հյուրընկալել հին բարեկամ Գերդ Քյոհլերին, ով իր հետ բերել է մի մեծ ճամպրուկ զարմանալի գործիքներ:

Այսօր թարգմանիչ չկա, ես խոսում եմ հայերեն, Գերդը՝ գերմաներեն, բայց իրար հասկանում ենք, ձեռքերով ու շարժումներով բացատրում: Ես ճյուղերն եմ դասավորում, հավաքում, մոտենում է Գերդը, օգնում, ինձ հետ աշխատում, իսկ աշխատանքի մեջ միայն մեկ ,,լեզու,, է լինում: Փորձարկում ենք առաջին գործիքը . հատուկ մկրատ, որ նախատեսված է ծառերի վերևի ճյուղերը կտրելու համար:

 

Հավաքից հավաք. հաշվետվություն

Իրականացրած նախագծեր, արդյունքներ

Ջերմոցաշինությունն այլ աչքերով: 

Նոր կենտրոն Արևմտյան դպրոց-պարտեզում 

Մայիս ամսվա պարտիզապուրակային աշխատանքներ 

Հայ-բելգիական ճամբար. աշխատանքային նախագիծ

Աշխատանքային ջոկատի գործունեության մասին

Աշխատանքային անընդհատ ուսուցում

Բարեկարգում

Հունձ. նախագիծ

Մեր նվերը

Ճիմապատման տեխնոլոգիա. աշխատնք սովորողի հետ

Նոյեմբեր ամսվա աշխատանքներ

Աշնանացան

Չընդհատվող աշխատանքներ

Արևմտյան քարափ-բարձունքից

Կոմպոստ. շարունակական նախագիծ

Ձմեռային ուսումնական նախագծային ճամբար 

Պարտիզապուրակային գործի կազմակերպում 

Հունվար ամսվա հաշվետվություն

Դիպլոմային նախագծեր

Դեղին մասուրի բազմացում

Հեռավար ուսուցման կարգ

Մարտ ամսվա գարնանային աշխատանքներ

Դիպլոմային նախագծեր. պարտիզապուրակային գործ մասնագիտություն

Դիպլոմային նախագծերի աշխատակարգ

Պարտիզապուրակային աշխատանքներ

Վարդատունկ քարափին

Ամենօրյա ոռոգման և խոտհնձման աշխատանքներն արդեն սկսված են

Մարտ ամսվա հաշվետվություն

Կրապատման աշխատանքներ

Ապրիլ ամսվա աշխատանքներ

Միջավայրի բարելավման աշխատանքներ

Տնկարանի ստեղծում

Ընթերցարան -սպասասրահն այգու բաղկացուցիչ

Պարտիզապուրակային հմտություններ

Պարտիզապուրակային հմտություններ

Նախագծի իրականացման ժամանակահատված՝ հունիսի 1-15

Նախագծի մասնակիցներ՝տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը պարտիզապուրակային տարաբնույթ հմտությունների ձեռքբերումը, կիրառումը և ցուցադրումն է:

Պարտիզապուրակային գործիքներ, որոնց կտիրապետեն սովորողները:

  • Պարզունակ գործիքներ՝ բահ, փոցխ, եղան, սայլակ…
  • էտելու մկրատներ, գործիքներ
  • ծառերի սրսկման գործիք
  • Խոտհնձիչ
  • Բենզասղոց, կացին
  • այլ

Մինչև հունիսի 15-ը սովորողները սովորում են նշված գործիքներով աշխատել:

Հունիսի 15-ին իրականացնում ենք պարտիզապուրակային հմտությունների ցուցադրություն: Յուրաքանչյուր սովորող իր նախընտրաած գործիքով աշխատանք է իրականացնում, ներկայացնում աշխատելու ձևը: