Աշխատանքային անընդհատ ուսուցում

21360988_358349137951427_1884254013_nԱշխատանքային օրվա մեծ մասը սովորողների հետ անցկացնելը, միասին աշխատելն անչափ հաճելի է: Աշխատանքը որպես ուղիղ ճանապարհ, որպես իրական ուսուցում: Ուսուցում , որի ժամանակ ոչ միայն ընկերդ, աշակերտդ է սովորում, այլ դու ինքդ: Դպրոց-պարտեզի այգու մեծ տարածքը՝ ճիմապատ հատվածներով, ներքին բակով, դեռևս անմշակ  փոքրիկ անկյուններով առանձնահատուկ խնամք է պահանջում: Այս պահին աշխատանքները տարվում են երկու ուղղությամբ՝ լանջերի խնամք-ոռոգում, անմշակ անկյունների բարեկարգում: 

Լանջերի խնամքը, ոռոգումը, մշակումը ամենօրյա ուսումնական աշխատանք է, որին մասնակցում են բոլոր սովորողները՝ առանց տարիքային սահմանափակման: Անգամ հինգ տարեկան երեխան ջրի խողովակը գրկած և ջրի ցայտքին հինացած նայելով՝ իր գործն է անում, գործ, որ դառնում է խաղ, ուսուցում, իմացում:

Ներքին բակի անմշակ հատվածը միասնական ուժերով կարգի բերեցինք: Սովորողների 2-3 հոգիանոց խմբերը անընդհատ ինձ հետ էին: Տարածքը մաքրեցինք ավելորդ քարերից, հող լցրինք և հարթեցրինք: Ծառերի և թփերի հատվածներն ավելի ընդգծված դարձրինք, տարբերությունը զգալի է:  Այժմ ընդմիջման ժամին կամ դասերից հետո հաճախ կարելի է տեսնել սովորողների փոքրիկ խմբեր, ովքեր իրենց ժամանակն անցկացնում են այգում՝ միասնական ուժերով բարեկարգված հատվածում:

Անելիքներ շատ կան:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s