Նոր կենտրոն Արևմտյան դպրոց-պարտեզում

Արևմտյան դպրոց—պարտեզի նախակրթարանի մոտ գտնվող հիանալի արևոտ տարածքը նախընտրելի է օգտագործել որպես բնագիտական և կանաչապատման կենտրոն։ Չէ՞ որ մեր առաջիկա խնդիրներից մեկը կանաչապատման և բուսաբանության կենտրոն ունենալն է։ Հիմա ունենք այդ հարմար միջավայրը, որտեղ կարելի է ստեղծել բնագիտական այդ ուսումնական կենտրոնը։ Այստեղ տարատարիք սովորողներին  կուսուցանվի, թե ինչպես պահպանել կանաչպաատ տարածքները, բույսերը։ Կանցկացվեն բնագիտական դասեր, կուսուցանվեն գյուղատնտեսական գործիքների վարվելաձևի հմտություններ՝ օգտագործումը կախված գործի բնույթից։ Մի անկյուն կտրամադրվի լաբորատոր աշխատանքների համար։ Կարևորը այն է, որ սովորողները իենք կստեղծեն և ստեղծածին կվերաբերվեն ավելի ջանացավորեն։ Եվ, ամենակարևորը, ցուրտ և անբարենպաստ եղանակներին պարտիզապուրակային աշխատանքները և ուսուցումը կշարունակվեն։