Աշխատանքները սովորողների մասնակցությամբ շարունակվում են

Համաձայն «Նկուղերի մաքրման աշխատանքներ» նախագծի՝ իրականացվում են աշխատանքները։Այս միջոցառմանը ներգրավված են ինչպես մեծահասակներ,այնպես էլ վճարովի հիմունքով սովորողներ,որոնք են՝  Արման Դավիդյանը, Արսեն Մանասյանը, Վլադիմիր Խաչատրյանը և Կարապետը։ Նրանք իրենց աշխատանքը կատարում են բարեխղճորեն և պարտաճանաչ։

Նկուղի մաքրման և վերադասվորման նախագիծ Արևմտյան դպրոց-պարտեզում

1

Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է մաքրել նկուղը՝ ազատելով այն կուտակված աղբից, իսկ այն ամենը, ինչը հնարավոր է վերաօգտագործել, երկրորդ շունչ տալ։ Նկուղի մաքրման աշխատանքները արդեն սկսվել են, ներգրավված են նաև սովորողները, որոնք նաև վճարվում են։ Նկուղի էլեկտրականության ցանցը բարելավվում է։ Երբ նկուղը ազատված կլինի ավելորդ իրերից, առաջարկում եմ արևմտյան կողմի առաջին մասը տրամադրել գույքի պահեստավորման և արհեստագործական կենտրոն հիմնելու համար։ Հաշվի է առնվել բազմաթիվ երեխաների հետաքրքրվածությունը այդ գործում։ Ակնկալում եմ, որ արհեստագործական խմբակը հետագայում կընդլայնվի՝ ներառելով՝

  • վնասված գույքի վերանորոգում,
  • գույքի խնամք և պահպանություն,
  • ներկարարություն,
  • փայտամշակում
  • այլ։