Բարեկարգում

Առավոտյան ընդհանուր պրապմունքն ամեն օր անցկացնում ենք բակում՝ բացօթյա միջավայրում: Ագարակի և դպրոցի միջև ընկած փոքրիկ ավազե հատվածն առաջին հայացքից բարեկարգ էր թվում, բայց լավ նայելով նկատում ես փոքրիկ թերություններ, անբարեկարգ հատվածներ:

Սովորողների մի խմբի հետ սկսեցինք աշխատանքը: Պատի տակ աճած ավելորդ թփերը մաքրեցինք և փոցխով հավաքեցինք, հարթեցրինք ավազը և ավելի կոկիկ դարձրինք: Ամբողջ հատվածով անհարթություններ էին և բույսերի ավելորդ մնացորդներ, այժմ ամբողջ տարածքը բարեկարգ է: Թվում է , թե մի քանի բան ենք արել, ինչ է որ, բայց ցանկացած աշխատանք ջանք է պահանջում, ժամանակ և նվիրվածություն: Այս աշխատանքն էլ հեշտերից չէր, և լավ է, որ ինձ հետ էին իմ փոքրիկ օգնականները՝ Գևորգը և Վահագը: Իսկ վերջում սովորողները ոռոգեցին ներքին բակը, գոր, որ սիրելի է բոլորին…

Leave a comment